Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հակարիի կամուրջը հատել է 21 700 տրանսպորտային միջոց։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 89 167 անձ արդեն հաշվառվել է, 54 տոկոսը կամ 53 935 անձ օգտվել է պետության տրամադրած կացարանից։
«Բաշխվածությունը հետևյալ կերպ է` Արագածոտն 2 454, Արարատ` 13 050, Արմավիր` 5 186, Գեղարքունիք` 4 337, Լոռի` 2 363, Կոտայք` 13 297, Շիրակ` 2 558, Սյունիք` 5 089, Վայոց Ձոր` 2 134, Տավուշ` 2 567»,– տեղեկացրեց նա։
ՀՀ վարչապետի խոսնակն ավելացրեց, որ այս շաբաթվանից սկսվելու են արդեն 100 հազարական դրամների բաշխումը։
«Այն բոլոր անձինք, որոնք ունեն բանկային քարտեր, ապա դրանց տվյալները պետք է փոխանցել միասնական սոցիալական ծառայությանը։ Մյուս մեր համաքաղաքացիներին հորդորում ենք բանկային հաշիվներ բացել ու այդ տվյալները ևս փոխանցել կենտրոն»,– ասաց Բաղդասարյանը։
Նա շեշտեց, որ բանկային հաշիվները կբացվեն անվճար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում