Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանի Հանրապետություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար:
Այս մասին հայտնում է MiranPress-ը։
Հումանիտար օգնությունը ներառում է հիգիենայի պարագաներ, սնունդ, վերմակներ, հագուստ և տաքացուցիչներ։ Նշվում է, որ առաջիկայում բեռնատարները օգնություն կհասցնեն ՀՀ։
Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 514 մարդ։