Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է դատապարտվել

0 Min Read

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձը դատապարտվել է մահապատժի:

Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեի դատավճիռը հաստատել է Իրանի Գերագույն դատարանը։

Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել էր Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա զինված հարձակման մասին, ինչի պատճառով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել։

Հունվարի 29-ին Բաքու է տարհանվել դեսպանատան 53 աշխատակից։

Կիսվեք այս հոդվածով