Ի՞նչ է լինելու Արցախի բանկերում քաղաքացիների գրավադրված ոսկիների հետ․ պարզաբանում է ՀՀ ԿԲ-ն

1 Min Read

Արցախից բռնի տեղահանված որոշ քաղաքացիներ ոսկիներ ունեին գրավադրված Արցախի բանկերում, որոնք Ադրբեջանի վերջին հարձակումից հետո չեն կարողացել վերցնել։

Banksnews.am-ը ՀՀ Կենտրոնականին բանկին հարց է ուղղել․ ի՞նչ պետք է անեն վերոնշյալ խնդրին բախված անձինք, և արդյո՞ք կունանան հնարավորություն հետ ստանալու իրենց ոսկին։

«Տարհանված քաղաքացիների՝ ոսկով գրավադրված վարկերի հետ կապված, Կենտրոնական բանկի գնահատականով, կարող են խնդիրներ առաջանալ դրա ֆիզիկական առկայության մասով, և վերջինիս վերաբերյալ տեղահանված քաղաքացիներն առաջին հերթին պետք է դիմեն իրենց սպասարկող բանկին՝ խնդիրները քննարկելու և լուծելու նպատակով: Առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրները, որի արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն»,- նշված է ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանում։

Անժելա Պողոսյան

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով