Երբ կուզենաք հասկանալ թե ինչ է ցավը, պատկերացրեք որ կա մարդ, ով չհասցրեց իր երեխային հանձնել հողին. Արցախցի Էլինա Անտոնյանի գրառումը

1 Min Read
Մի օր, երբ ցանկանանք հասկանալ թե ինչ է զգում արցախահայը, ձեր մտքում կրկնեք ես նախադասությունը «Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ» Արցախի փոխարեն ասեք այն Հանրապետության անվանումը, որը ձեր սրտի մեջ է։
Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել արցախցի Էլինա Անտոնյանը
«Մի օր, երբ ցավ կուզենաք հասկանալ, հիշեք են ՀԱՅ զոհվածի մորը, ում ասել են ձեր զավակը զոհվել է հանուն ոչնչի։
Մի օր, երբ կուզենաք հասկանալ թե ինչ է ցավը, պատկերացրեք որ կա մարդ, ով չհասցրեց իր երեխային հանձնել հողին, թողեց մարմինը բակում ու դուրս եկավ, պիտի մնացածին փրկեր։

Մի օր, երբ ուզենաք պատկերացնել թե ինչ է ցավը, հիշեք այն ծնողներին, ովքեր իրենց սեփական ձեռքերով հավաքեցին իրենց սեփական երեխայի ոսկորները, որ տանեն ԴՆԹ անալիզի ու նրանց ասեցին ցեխոտա, լվացեք նոր բերեք…
Ցավիս աստիճան հորինեք, որպեսզի կարողանամ բացատրել, թե ինչքան ա ցավում…»,-գրել է նա:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով