Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում են:
Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։
«Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116 100»,- նշված է հաղորդագրության մեջ։





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում