Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

0 Min Read

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Կիսվեք այս հոդվածով