Չինացի հաքերները պետդեպարտամենտի որոշ աշխատակիցների փոստերը կոտրելու արդյունքում ավելի քան 60 հազար էլ.փոստի չարտոնված մուտք են ստացել:
Այս մասին գրում է Reuters-ը։
The Wall Street Journal-ը հուլիսին հայտնել էր, որ հաքերները կոտրել են Չինաստանում ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնականի էլ. փոստերը, և, իբր, նրանք կապված են եղել Չինաստանի իշխանությունների հետ ու տեղեկություններ են ստացել ԱՄՆ վարչակազմում քաղաքականության վերաբերյալ քննարկումների մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում