Սեպտեմբերի 28-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 76 հազար 407 մարդ:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 18–ի դրությամբ Հակարիի կամուրջ հատել է 15535 տրանսպորտային միջոց։ Հաշվառում անցել է 55 248 անձ»,–ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով` 17153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։
«Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում` 3665 անձ, Արմավիրի մարզում` 1231, Գեղարքունիքում` 1542, Լոռու մարզում` 663, Կոտայքում` 4156, Շիրակում` 783, Սյունիքում` 1958, Վայոց Ձորում` 1071, Տավուշում` 797 անձ»,–նշեց Բաղդասարյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում