ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական խումբը ցանկանում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ավելի լուրջ վերաբերվի թվային դոլարի թողարկման հարցին, որը կկարողանա մրցակցել այնպիսի արժույթի հետ, ինչպիսին է չինական թվային յուանը: Հայտնում է PaySpace Magazine-ը։
Դեմոկրատ կոնգրեսական Մաքսին Ուոթերսը օրինագիծ է մշակել, որը պահանջում է Դաշնային պահուստային համակարգից շարունակել ուսումնասիրել թվային դոլարի հեռանկարները և մշակել դրա իրականացման երթուղին: Նախօրեին նա, որպես Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի նախագահ, կենտրոնական բանկի թվային արժույթների ոլորտն անվանել էր «թվային ակտիվների նոր տիեզերական մրցավազք»:
Թվային դոլարի ստեղծման մեկ այլ կողմնակից՝ հանրապետական Ֆրենչ Հիլը, Չինաստանի կողմից թվային յուանի ստեղծումը 2020 թվականին խնդիր էր անվանել՝ նշելով, որ դա ապագայում կարող է սպառնալ դոլարի գերակայությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում