ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ժամը 14.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 70.500 բռնի տեղահանված. այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով, այդ անձանցից 50.866-ը հաշվառվել են:

«Ինտենսիվությունը բնավ չի նվազել»,- ասել է Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիների փոխադրման ուղղությամբ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ, քայլեր են ձեռնարկվել:

Գորիսում մոտ 35 մեծ ավտոբուսներ են տեղակայված, և երբ երթևեկի ինտենսիվությունը թեթևանա, դրանք կկարողանան մեկնել հետադարձ ուղղությամբ՝ դեպի Ստեփանակերտ:

Կիսվեք այս հոդվածով