Ուկրաինան ենթակառուցվածքների վերականգնման համար 1 մլրդ դոլար է հավաքել

1 Min Read

Укрэнерго-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հավաքել արևմտյան գործընկերներից՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերանորոգելու համար:

Այս մասին ասել է ընկերության ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին։

Ցանցն ամբողջությամբ վերականգնելու համար կարող է պահանջվել ևս մի քանի հարյուր միլիոն դոլար:

«Մենք արդեն ֆինանսավորել ենք մեր կարիքների մեծ մասը։ Կարծում եմ՝ կարող է անհրաժեշտ լինել ևս մի քանի հարյուր միլիոն, որպեսզի ոչ միայն վերականգնենք օբյեկտները այն ձևաչափով, որով նրանք եղել են, այլև դրանք վերակառուցենք ավելի ժամանակակից կերպով», – ասել է Կուդրիցկին:

Կիսվեք այս հոդվածով