Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանավորվել է

1 Min Read
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում 3 մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը:
Նրան, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցության և Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու հոդվածների հատկանիշներով:

Նշվում է, որ Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում:
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում։
Կիսվեք այս հոդվածով