Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 40 %-ով․ հաստատվեց 2024-ի բյուջեի նախագիծը

1 Min Read

2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի հետևանքով պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս։ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։

«Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռնում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար` ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար»,– ընդգծեց նախարարը։

ՀՀ համայնքներին տրվող սուբեվնցիաները կկազմեն 22.5 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով