«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։
Իր ֆեյսբության էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը,- գրել է նա:
Дорогие соотечественники, друзья, однопартийцы!
Вы все знаете, что я включен в черный список Азербайджана и азербайджанская сторона потребовала моего прибытия в Баку для соответствующего расследования. Я принял решение направиться сегодня из Степанакерта в Шуши.
Это решение, естественно, причинит сильную боль, волнение и стресс, в первую очередь, моим близким, но они, уверен, поймут.
Моя неявка или хуже того побег нанесет серьезнейший вред нашему многострадальному народу, многим людям, а этого я, как честный человек, труженик, патриот и христианин, допустить не могу.
Храни Господь наш народ, да уменьшит Всевышний его страдания и залечит раны.
Ադրբեջանը ոչ մի մարդասիրական օգնություն չի ցուցաբերել Արցախին.Դավիթ Բաբայան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում