1,9 մլն երեխա ծնվել է որպես փախստական. Բռնի տեղահանումն Արցախում և աշխարհում

2 Min Read

3 տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ 44-օրյա պատերազմը, երբ թուրք-ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի վրա։ Փաստացի կատաղի պայքար տալով անհավասար պատերազմում՝ տարածաշրջանում արձանագրվեց հայկական ուժերի պարտությունը։ Վերջինիս ծանր հետևանքները զգացել ենք բոլորս այս 3 տարիների ընթացքում։ Այսօր արդեն հասել ենք Արցախի ամբողջական հայաթափմանը։ Արդեն Հայաստան է տեղափոխվել 70 հզր-ից ավելի հայ, որոնց 40%-ը երեխաներ են։


ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս հոսքը չի դադարում։ Իսկ այս ամենին աշխարհը վերաբերվում է շատ նորմալ, իրականում՝  բացարձակ անտարբերությամբ։ Միջազգային հանրության ջանքերով մեր սիրելի արցախցիներին ստիպեցին լքել սեփական հայրենիքը, որտեղ բնակվել են դարերով։ Շատ շուտով կտեսնեք Արցախն ամբողջությամբ դատարկված։


Առաջիկա օրերին ԼՂ ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս ամենից հետո միջազգային հանրությունն առանց որևէ խղճի խայթի խոսում է մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին։ Անշուշտ, հայերի այս նոր ցեղասպանությունը չափազանց թանկ է նստելու բոլոր նրանց վրա, ովքեր հնարավորություն ունեին փոխելու պատմության ընթացքը, սակայն դա չարեցին տարբեր պատճառներից ելնելով։ Հայ ժողովուրդը դաժան օրեր է ապրում, և շատ հաճախ, կենտրոնանալով մեր ցավերի վրա, լիարժեքորեն չենք կարողանում ըմբռնել՝ ինչ է կատարվում մեր շուրջը։

Աշխարհում բնռի տեղահանություններն արդեն վաղուց դարձել են սովորական երևույթ, որին միջազգային հանրությունը որևէ կերպ չի կարողանում արձագանքել։ 2022թ-ի վերջին բնռի տեղահանվածների թվաքանակը կազմել է 108,4 մլն մարդ, որոնք ստիպված են եղել տեղահանվել իրենց բնակավայրերից պատերազմի, ներքին հակասությունների և այլ պատճառներով։ Աշխարհում բռնի տեղահանվածների թվաքանակը կարելի է բաշխել հետևյալ կերպ․

Պարզվում է՝ բռնի տեղահանվածների ընդհանուր թվաքանակի 58%ներքին տեղահանվածների մասնաբաժինն  է, իսկ 33%փախստականներն են։
5% և 4,8% մասնաբաժիններ ունեն ապաստարան հայցողները և միջազգայյին պաշտպանության կարիք ունեցող անձինք։

Ցավալին այն է, որ բռնի տեղհանավածների ընդհանուր թվաքանակում երեխաների թվաքանակի մասնաբաժինը կազմում է մոտ 40%։

2022թ-ին 1,9 մլն երեխա ծնվել է որպես փախստական։ 2022թ-ին փախստականների թվաքանակը բաշխվել է հիմնականում  երեք ուղղությամբ՝ Սիրիա, Ուկրաինա և Աֆղանստան։ Տեղահանվածները տեղափոխվել են Թուրքիա, Իրան, Կոլումբիա, Գերմանիա և Պակիստան։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով