Աշխարհում բիզնես վարելու տարբեր ձևեր կան։ Դրանցից մեկը ֆրանչայզինգն է, որը համարվում է շուկայի սուբյեկտների միջև հարաբերությունների մի տեսակ, երբ մի կողմը (ֆրանչայզերը) փոխանցում է մյուս կողմին (ֆրենչայզիին) որոշակի տեսակի բիզնեսի իրավունք՝ օգտագործել իր զարգացած բիզնես մոդելը, գործել իր անունից՝ օգտագործելով բիզնեսի վարման տեխնոլոգիան, ապրանքային նշանը, ֆիրմային ոճը, ապրանքանիշը։
Տարբեր երկրներում ֆրանչայզինգային գործունեությունը զարգացման և տարածման տարբեր մակարդակներ է գրանցել: Ամենահետաքրքիրներից մեկը ֆրանչայզինգի ԱՄՆ-ի շուկան է, որը զարմացնում է իր մասշտաբներով և ընդգրկվածությամբ․
Պատկերացնում եք՝ 2022թ-ի դրությամբ ԱՄՆ-ում հաշվվել են800,000 ֆրանչայզերներ։ Այս շուկայում ստեղծված արդյունքը կազմում է $ 825 մլրդ։ Ոլորտում աշխատում է 8,4 մլն մարդ։ Այս ոլորտում արագ աճող 5 ընկերություններն են՝ Stratus Building Solutions-ը, Jersey Mike’s Subs-ը, Goosehead Insurance-ը, Signal-ը և Wingstop-ը։
Արդեն առկա է ԱՄՆ-ում գործող 500 լավագույն ֆրանչայզերների ցանկը։ Թոփ հնգյակն ունի հետևյալ տեսքը՝
Taco Bell
Popeyes Louisiana Kitchen
Jersey Mike’s Subs
The UPS Store
Dunkin’
Չինացի հաքերները կոտրել են ԱՄՆ Պետդեպի 60 հազար նամակագրություն
Նկատենք, որ Taco Bell-ը սկսել է իր գործունեությունը դեռևս 1964թ․-ին և արդեն 2022թ-ի ունի 7,900 մասնաճյուղեր ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում և աշխարհի տարբեր անկուններում։ Որպես ֆրանչայզեր՝ անհրաժեշտ նախնական ներդրումների միջին արժեքը կազմում է $576 հզր մինչև $3,4 մլն:
Իսկ 500 լավագույնների ցանկում 18-րդ հորիզոնականում է 7-Eleven ընկերությունը, որն աշխարհում ունի մոտ 82 հզր մասնաճյուղ և այստեղ ամենացածր նախնական ներդրումներ են պահանջվում՝ որոշ դեպքերում $150 հզր-ից ցածր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում