Amazon-ը հայտնվել է ԱՄՆ կառավարության թիրախում. Reuters

1 Min Read

ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը երկար սպասված հակամենաշնորհային հայց է ներկայացրել Amazon-ի դեմ։
Սա շարունակությունն է այն քաղաքականության, որը վարում է ԱՄՆ կառավարությունը կապված տեխնոլոգիական հսկաների՝ համացանցում ունեցած մենաշնորհի հետ, գրում է Reuters-ը:
FTC-ի /Առևտրի դաշնային հանձնաժողով/ պնդմամբ՝ Amazon-ը, որը ստեղծվել է 1994թ.-ին, և ընկերության արժեքը ներկայումս կազմում է $1 տրլն, պատժել է այն վաճառրողներին, որոնք փորձ են կատարել տեղադրել հարթակում ապրանքներ, որոնց գներն էականորեն ցածր են եղել Amazon-ի առևտրային մյուս հարթակների համար։ Amazon-ը պարզապես դժվարացրել է հաճախորդների կողմից այս ընկերությունների որոնումը Amazon-ի հարթակում։

Փաստացի խախտվել են թե՛ սպառողների, թե՛ ընկերությունների իրավունքները, քանի որ Amazon-ը գործի է դրել իր դիրքային առավելությունները։ Հայցը ներկայացնելուց հետո ընկերության արժեքթղերը 3,3% անկում արձանագրեցին։

Amazon-ի իրավաբանն այն կարծիքին է, որ հայցը ներակայցվել է բազմաթիվ սխալներով, որոնք շատ թանկ կնստեն սպառողների վրա, քանի որ կդիտվի ապրանքների թանկացում և առաքման դանդաղեցում։ Չնայած տեխնոլոգիական հսկայի վրդովմունքին՝ տեղի ունեցողը միակ դեպքը չէ։ Մասնավորապես, Թրամփի կառավարման շրջանում հետաքննություն էր սկսվել Google-ի, Facebook-ի, Apple-ի և Amazon-ի նկատմամբ։

Ջո Բայդենի օրոք նույնպես շարունակվում է այս քաղաքականությունը։ Հետևաբար, կարելի է փաստել, որ տեխնոլոգիական հսկաների՝ համացանցում ունեցած մենաշնորհային դիրքի մեջ վտանգ են տեսնում թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով