Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կօգնի Արցախից բռնի տեղահանվածներին

1 Min Read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։

Նա ընդգծել է, որ բռնի տեղահանվածները խոցելի վիճակում են, և «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց», իսկ միջազգային իրավունքը պետք է պահպանվի:

«ԱՀԿ–ի կողմից մենք ամեն ինչ կանենք` աջակցություն ցուցաբերելու համար», – հավաստիացրել է գլխավոր տնօրենը:

Վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ։

Կիսվեք այս հոդվածով