Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի Արցախ

0 Min Read

Իսպանիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թվի աճով և հումանիտար օգնություն կուղարկի։ 

Այս մասին տեղեկացրել  է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Մտահոգված ենք  իրենց տները լքող հայերի աճող թվից և պայթյունից, որը հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ:

Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն: Իսպանիայից օգնություն կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության կողմից»,- գրել է նախարարը X-ի միկրոբլոգում։

Կիսվեք այս հոդվածով