Հայաստանում բնակարանների ստվերային հանձնման համար 2024 թվականի հունվարից սեփականատերերը ստիպված կլինեն տուգանք վճարել։ ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում բնակարանների և տների վարձակալությունը գրեթե միշտ կատարվում է առանց պայմանագրերի, այսինքն՝ առանց հարկերի վճարման (այս դեպքում՝ 10 տոկոս եկամտահարկ) նույնիսկ հիմա, երբ վարձակալության շուկան ակտիվացել է մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների գալու հետ կապված։
Պաշտոնապես գրանցված վարձակալական պայմանագրերի թիվը 2022-ին գրեթե չի աճել (2021-ին՝ 4 150, 2022-ին՝ 4 185)։
Օրինագծի համաձայն՝ ստվերային վարձակալության համար հարկ կլինի վճարել բնակարանի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով տուգանք, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ:
Օրենքը առաջարկվում է գործողության մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում