Իրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների տեղավորման գործընթաց

0 Min Read
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կազմակերպվում է Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության երեխաների և Ստեփանակերտի տուն-ինտերնատի տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։
Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։
Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կիսվեք այս հոդվածով