Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 2-ի ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 12։00-ի տվյալներն ավելացել են 3000–ով։ Այս պահի դրությամբ շուրջ 5700 անձի համար կեցության հարց են հոգացել»,– ասաց Բաղդասարյանը։
Այս պահի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրանց ընդհանուր թիվը կազմում է 311։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում