Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին

1 Min Read

Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ Լաչինի միջնացքով անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը։

«Այսօր առավոտյան ամուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենն ուս ուսի կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել, նրանց հետ միասին գոյատևման պայքար մղել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի, և խնդրում եմ ձեր աջակցությունը», – ասված է Զոնաբենդի հայտարարությունում, որը հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի սոցցանցային էջում:

Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։

 

Կիսվեք այս հոդվածով