ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիան 16 թռիչք է իրականացրել՝ Ստեփանակերտից Հայաստանի տարածք վառելիքի բաքի պայթյունից տուժած 142 արցախցիների տեղափոխելու համար։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ ՕՏՈւ բանակային ավիացիան 16 չվերթ է իրականացրել վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 142 քաղաքացու Ստեփանակերտից Հայաստան տեղափոխելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ևս 95 մարդ շտապօգնության մեքենաներով են տեղափոխվել Հայաստան։
Վերջին տվյալներով` Ստեփանակերտում պայթյունից զոհվածների թիվը 68–ի է հասել։ Պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 105 մարդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում