Արցախից բռնի տեղահանված 42 500 անձանցից 4002-ը օգտվել է պետության ընձեռած կացարաններից

1 Min Read

Արցախից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։

4002 անձ է օգտվել պետության ընձեռած կացարաններից, սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է։

Նա ներկայացրեց կացարաններից օգտված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․

  • Սյունիք — 1465
  • Վայոց ձոր — 810
  • Գեղարքունիք — 976
  • Տավուշ — 298
  • Արմավիր — 200
  • Արագածոտն — 30
  • Շիրակ — 203
  • Կոտայք — 20

«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով