ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար կհատկացնի` հոգալու ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները։ Գորիսում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը։
«Այս միջոցներով կապահովվի սննդամթերքից մինչև սոցիալ–հոգեբանական աջակցություն` հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերը։ Այս աջակցությունը կուղվի նաև ընտանիքների վերամիավորմանը։ Նաև` առանց ծնողների մեծ թվով երեխաներ են եկել ԼՂ–ից և պետք է ամեն ինչ անել, որ նրանք արագ գտնեն իրենց ծնողներին»,– նշել է նա։
Սամանտա Փաուերը նշել է` երբ վերադառնա ԱՄՆ ու ներկայացնի այն պատմություները, որոնք լսել է ականատեսներից, այդ ամենն օգնելու է, որպեսզի նախագահ Բայդենն ու վարչակազմը կարողանան ընտրել աջակցության դիտարկվող տարբերակներից որևէ մեկը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում