Ապաստարանների պահանջարկն աճում է աշխարհում

2 Min Read

Աշխարհում տեղի ունեցող զարգացումները միայն ափսոսանք, տագնապ և հուսահատություն են առաջացնում։ Մարդիկ սկսում են հասկանալ, որ տեղի ունեցող փոփոխությունները որևէ կապ չունեն խաղաղ գոյակցության ու զարգացման հետ։

Դրա ամենավառ օրինակն է արցախահայության էթնիկ զտումն ու բռնագաղթը, որն ընթանում է բոլորի աչքի առաջ, իսկ ժամանակակից «զարգացած» ու «իրավապաշտպան» ինստիտուտները չեն կարողանում կանխել ոճրագործությունները։

Ահա այս իրավիճակում աշխարհի տարբեր անկուններում պատրաստվում են նոր գլոբալ մարտահրավերներին, և առաջին հերթին սկսում են լուծել ապասատարանների հարցերը։ Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, ապաստարանների կառուցման պահանջարկը կտրուկ աճել է։

Ապաստարանների կառուցման մեջ մասնագիտացած իտալական Minus Energie-ն վերջին տասը տարիների ընթացքում կառուցել է 50 ապաստարան, իսկ 2022թ-ի փետրվարից հետո ապաստարաններ կառուցելու հայտերի թվաքանակը հասել է 500-ի։

Minus Energie-ը ամենափոքր ապաստարանի կառուցման համար պահանջում է $32 հզր։ Ակտիվացել են նաև ապաստարաններ կառուցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ամերիկյան Rising S Company-ին, և ֆրանսիական Artemis Protection, որը ապաստարանի կառուցման համար պահանջում է $300-500 հզր։


Լուսանկարներ` Արցախի ապաստարաններից


Ապաստարանները կառուցելիս հաշվի են առնվում բարձր տեխնոլոգիական լուծումները։ Մասնավորապես, շոտլանդական դիզայներական գործակալությունը՝ Suisse-ն, մշակել է RD shelter-ը: Այս ապաստարանը հեշտությամբ տեղակայվող կառույց է, որը նախատեսված է պատերազմի կամ բնական աղետների հետևանքով տեղահանված մարդկանց տեղավորելու համար:

Rapid Development (RD) թաքստոցը կառուցված է ծալքավոր պոլիկարբոնատով՝ նյութ, որը սովորաբար օգտագործվում է պլաստիկ տանիքի համար: Ապաստարանը, որը կարող է տեղավորել 2 մեծահասակ և 2 երեխա, անթափանց է, հողմակայուն և անջրանցիկ, ինչպես նաև հիմքի վրա ունի պահեստային խցիկ:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով