Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն Իվանյանում. մանրամասներ

1 Min Read

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխման կարևորությունը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։

Կիսվեք այս հոդվածով