Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցում են Իվանյանում

1 Min Read

Իվանյանում բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև,  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Արդեն իսկ հանդիպման առաջին կադրերն են հայտնվել։ Ներկա են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։

Առաջին բանակցությունները կայացել էին սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով