Հակակառավարական ցույցեր են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում. Քարնեգի հիմնադրամի հրապարակած ցուցանիշները

2 Min Read

Հայության համար ծանր օրեր են, ապրում ենք մեծ ցավ ու դառնություն, կարելի է ասել՝ սեփական ձեռքերով գրում ենք պատմության ամենասև էջերից մեկը։ Ամբողջ արժեհամակարգը փլուզվել է։ Եվ այս պայմաններում կարևոր չէ՝ ովքեր են մեղավոր՝ նախկինները, ներկաները, ապագա ղեկավարները։ Փաստացի, հայաստանյան և Արցախի ղեկավարները չեն ցուցաբերել բավարար խոհեմություն, որպեսզի չկորցնենք  մեր հայրենի Արցախը, իսկ հիմա էլ ամպեր են կուտակվում Հայաստանի Հանրապետության վրա։

Այս ողջ ընթացքում անհնազարդության ակցիաների շրջանակներում քաղաքացիներն արդար պահանջ են ներկայացնում, սակայն մասնակից քաղաքական դեմքերը չեն նշում՝ ինչպես պետք է շրջել պատմությունը և ինչ կոնկրետ քայլեր կարող են անել դիվանագիտական ու ռազմական տեսանկյունից։


Լուսանկարներ` Արցախի ապաստարաններից


Ինչևէ, Հայաստանումկազմակերպվող երթերի հիմնական դրդապատճառները քաղաքական են և կապված են ներքին ու  արտաքին անվտանգային խնդիրների հետ։ Այդուհանդերձ, պարզվում է հակակառավարական ցույցեր ընթանում են նաև աշխարհի տարբեր անկյուններում ևս․

Քարնեգիի հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ․-ից մինչև 2023թ-ի սեպտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում աշխարհում բռնկված հակակառավարական ցույցերի թիվն անցնում է 400 միավորը։ Այս ցույցերից 132-ից ավելին համարվում են էական հակակառավարական ցույցեր, քանի որ դրանք լրջագույն կերպով կարողացել են փոփոխություն մտցնել երկրներում իրականացվող քաղաքականության մեջ։

Էական հակակառավարական ցույցերի 23%-ի տևողությունը կազմել է 90 օրից կամ 3 ամսից ավելի։ Հետաքրքիր է, որ տնտեսական դրդապատճառներով էական ցույցերի թվաքանակը կազմել է 135 միավոր։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ  ընթացիկ հակակառավարական ցույցերից ամենամասշտաբայինը, որը սկսվել է դեռևս 2019թ-ի հոկտեմբերին և ներառել ավելի քան 1 մլն ցուցարար, ընթացել է Լիբանանին։ Եղբայրական Լիբանանում այս ցույցերը ընթանում են քաղաքական, տնտեսական և կոռուպցիոն դրդապատճառներով պայմանավորված։

Խոշոր ցույցեր են ընթանում նաև Իսրայելում սկսած 2023թ-ի հունվարից։ Դրանք կապված են դատական համակարգի տարօրինակ ռեֆորմի հետ։ Հակակառավարական այս ցույցերին մասնակցություն են ունեցել ավելի քան 500 մլն մարդ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով