Ռուս լրտեսները հաքերներին օգտագործում են Ուկրաինայի իրավապահ մարմինների համակարգչային համակարգերի վրա հարձակվելու համար՝ փորձելով բացահայտել և ստանալ ապացույցներ, որոնք կապված են Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ, գրում է Reuters-ը։
Հաքերները, որոնք աշխատում են Ռուսաստանի արտաքին, ներքին եւ ռազմական հետախուզության մարմիններում, ակտիվացրել են թվային ներխուժման արշավները, որոնք ուղղված են Ուկրաինայի գլխավոր դատախազությանը եւ ռազմական հանցագործությունները փաստող գերատեսչություններին, հայտարարել Է Ուկրաինայի հատուկ կապի եւ տեղեկատվության պաշտպանության պետական ծառայության (SSSCIP) ղեկավար Յուրի Շչիգոլը, որը զբաղվում է կիբեր պաշտպանությամբ Ուկրաինայում:
Շչիգոլը պնդում է, որ տեղի է ունեցել ռուսական հաքերային ռազմավարության փոփոխություն, որի շրջանակներում հաքերային հարձակումները էներգետիկ օբյեկտներից տեղափոխվել են իրավապահ մարմինների համապատասխան կառույցներ։ Այս տեղաշարժը դեպի դատարաններ, դատախազություն և իրավապահ ստորաբաժանումներ ցույց է տալիս, որ հաքերները ապացույցներ են հավաքում Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների մասին՝ նպատակ ունենալով հետևել Ուկրաինական հետաքննություններին:
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակումների աճ. ԱԱԾ
Պարզվում է՝ հաքերները նաեւ փորձել են հետախուզական տվյալներ հավաքել Ուկրաինայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների մասին ՝ նպատակ ունենալով օգնել այդ անձանց խուսափել դատական հետապնդումից եւ նրանց հետ ուղարկել Ռուսաստան: Ռուս հաքերներն առաջին հերթին թիրախավորել են պետական մարմիններին և փորձում են մուտք գործել նրանց էլեկտրոնային փոստի սերվերներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում