Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակումների աճ. ԱԱԾ

1 Min Read

Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած` համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակումների զգալի աճ, հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունիցն։

Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

«Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը»,– ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ–ն հորդորում է զգոնություն ցուցաբերել, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն։

Կիսվեք այս հոդվածով