Ռուս զինծառայողների հսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը։ Այս մասին տեղեկացնում է Ռուս խաղաղապահ առաքուլության տելեգրամյան էջը։
«Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, ԱԹԳՄ և MANPADS»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Վերջին տվյալներով կա առնվազն 200 զոհ, 400 վիրավոր։ Սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի և Արցախի Պաշտպանության բանակի կողմից զենքերը հանձնելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Արցախի ներկայացուցիչները Եվլախում հանդիպեցին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հետագա անելիքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում