Ահա այն քաղաքները, որտեղ նախընտրում են ապրել աշխարհի ամենահարուստ մարդիկ։ Ցանկը կազմվել է Forbes ամսագրի կողմից։
1․ Նյու Յորք – Այստեղ ապրում է 107 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է $640,4 մլրդ։
Այս տարի Նյու Յորք է տեղափոխվել 8 նոր միլիարդատերեր, որոց շարքում են բլոկչեյն ձեռներեցներ Դևին Ֆինզերը և Ալեքս Ատալլան։ Նրանք հանդիսանում են OpenSea-ի համահիմնադիրները:
Դե, իսկ Նյու Յորքի ամենահարուստ մարդը Մայքլ Բլումբերգն է, ով հանդիսանում է Bloomberg LP- ի գործադիր տնօրենն ու սեփականատերը։ Իր անհավատալի կարողությունից զատ, Բլումբերգը հայտնի է նաև նրանով, որ եղել է Նյու Յորքի քաղաքապետ:
2․ Պեկին – Այստեղ ապրում է 83 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է $310 մլրդ։
Չինական վարչակազմի կողմից օրենքների խստացումը հանգեցրեց Պեկինում բնակվող մագնատների հարստության կրճատմանը։ Միլիարդատերերը 2021թ-ին կորցրել են մոտ 174,3 միլիարդ դոլար:
Պեկինում ամենահարուստ մարդը ByteDance-ի հիմնադիր Չժան Իմինն է, ով հանդիսանում է նաև երիտասարդների շրջանում ամենահայտնի սոցիալական ցանցի՝ TikTok-ի սեփականատերը։
3․ Հոնգ կոնգ – Այստեղ ապրում է 68 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է $304,6 մլրդ։
Նախկին բրիտանական գաղութը կորցրել է ավելի քան 12 միլիարդատերերի՝ շուկայի խիստ վերահսկողության և հակաքովիդյան սահմանափակումների պատճառով, հայտնում է Forbes-ը։
4․ Լոնդոն – Այստեղ ապրում է 66 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է $324,1 մլրդ։
Համաճարակի պատճառով սահմանած սահմանափակումների թուլացումը թույլ է տվել քաղաքին բարձրանալ վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնական։
5․ Շանհայ: այստեղ ապրում է 61 միլիարդատեր,որոնց ընդհանուր կարողությունը կազմում է $187 մլրդ։
East Hope Group սննդի կորպորացիայի սեփականատեր Լյու Յունսինը համարվում է Շանհայի ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ $13,2 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում