Ալիևի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Եվլախում տեղի ունեցած հանդիպումից

1 Min Read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարություն է տարածել այսօր Եվլախում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։

«Հանդիպմանը, որն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրման և Ադրբեջանի Սահմանադրության ու օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»,-նշված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում Արցախի ներկայացուցիչները նշել են վառելիքի հետ կապված խնդիրը, ինչպես նաև սննդի տեսքով մարդասիրական օգնություն են խնդրել։

Հաղորդվում է, որ նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ռուս-թուրքական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ռուսական կողմի ղեկավար, կոնտր-ծովակալ Օլեգ Սեմենովը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով