Արցախյան պատվիրակությունը Եվլախում է. տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Նախօրեին հաղորդագրություն տարածվեց առ այն, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Նշվում էր, որ «Ադրբեջանական կողմի կողմից բարձրացված հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ը հետագա հանդիպումների ընթացում»։

Այսօր արցախյան պատվիրակությունն արդեն իսկ Եվլախում է։ Արցախյան կողմից պատվիրակությունը ղեկավարում է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, հանդիպումն արդեն մեկնարկել է։ Ադրբեջանական կողմից բանակցում է Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, որն ավելի վաղ նշանակվել էր Արցախի հետ բանակցությունների պատասխանատու։

 

Կիսվեք այս հոդվածով