Snoop Dogg-ի համերգը կհետաձգվի

1 Min Read

Snoop Dogg-ի համերգը կհետաձգվի։ Այս մասին հայտարարություն է տարածել համերգը կազմակերպող Doping Space ընկերությունը։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ և իրականացրած ոճրագործությունները: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին:
Տեղեկացնում ենք նաև, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:
Նախատեսվում էր, որ համերգին կմասնակցի 20-25 հազար մարդ, ակնկալվում էր զբոսաշրջիկների թվի աճ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Վերջին տվյալներով կա 200 զոհ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով