«ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ» ՌՀԿ-ի ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել է հիմնադիր նախագահ Վովա Վարդանովի հայտարարությունը, որում ասվում է.
«ՈՄԱ»-ի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների հրամանատարներին և ծառայությունների պետերին
Հրամայում եմ
Խստորեն հետևել նախօրեին հայտարարված «Պատրաստություն N2» -ից բխող հրահանգներին և կարգավորումներին
Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում նոր կուրսանտների հոսքը արդյունավետ կառավարելու նպատակով առանձնացնել լրացուցիչ անձնակազմ՝ հատկապես ԱԹՍ օպերատորների դասընթացների մասով:
Շեշտակիորեն արագացնել «Գմբեթ-2» ծրագրի շրջանակներում իրականացվող ինժեներական-ամրաշինական աշխատանքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում