Տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն.կշարունակենք հետեւել զարգացումներին.Փաշինյանը՝ Արցախի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով՝ ընդգծելով, որ ՀՀ-ն չի մասնակցել Արցախի հարցով քննարկումներին։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, տեքստում հիշատակվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին․

«Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում, երբ ասել ենք բազմիցս, որ 2021-ի օգտոստոսից ՀՀ-ն չունի բանակի ԼՂ-ում։ Այս հայտարարությունը և ԼՂ-ի իշխանությունների որոշումը ընդունում ենք ի գիտություն։ Հաջորդ խնդիրը ԼՂ ժողովրդի անվտանգության հարցն է, և եթե խաղաղպահները նման առաջարկ են արել (կրակի դադարեցման), ենթադրվում է՝ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովության ամբողջական պարտականությունը, և պետք է լիարժեք պայման ապահովեն, որ ԼՂ հայերը իրավունք պահպանեն իրենց տներում և հողում ապրելու՝ արժանաապատիվ և անվտանգ։

Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ՝ այդ պատասխանատվությունն է ստանձնվում։ Թեև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն իսկ այդ առաքելությունը ՌԴ վրա է։ Հույս ունենք՝ ՌԴ խաղաղապահները կկատարի իր պարտականությունները, նախկինում ունեցել ենք որոշակի վերապահումներ։ Տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը և գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ, և ինձ համար գնահատականը մեկն է, եթե ՀՀ-ին հնարավոր լիներ ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։

Այս առումով իմ գնահատականը գոյության լուրջ իրավունք ունի, բայց դա իմ գնահատականն է և իմ համոզմունքը։ Մենք տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն, կշարունակենք հետևել զարգացումներին։ Վերջին տեղեկությունը, որ հաջողվել է ստանալ ԼՂ-ի իշխանություններից, դա այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել՝ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է և հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, քանի որ կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է։

Կհետևենք իրադարձություններին և եթե լրացուցիչ ասելիք և գնահատական կլինի, անպայման կկիսենք ձեզ հետ։ Ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կապահովվի ՌԴ խաղաղապահների կողմից, և գործնական առումով կհետևենք իրադարձություններին և որոշակի մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ, և լրացուցիչ ասելիքի պարագայում կկիսենք ձեզ հետ»,- նշեց ՀՀ վարչապետը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով