«Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ». Արցախի ՄԻՊ

1 Min Read

Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ, թիրախավորվում են նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառումներ է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով։ Բնակելի տները նույնպես Ստեփանակերտում են թիրախում Ադրբեջանի կողմից։ Այս շենքը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական հատվածում։ Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,- մասնավորապես գրել է նա։

Կիսվեք այս հոդվածով