ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ասել է, որ հուլիսի վերջի դրությամբ Ռուսաստանի դեմ արդեն կիրառվել է 1160 տնտեսական պատժամիջոց։ Սա աննախադեպ թիվ է և այս քանակի պատժամիջոցներ երբևէ չեն կիրառվել ոչ մի պետության դեմ։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրեց էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է, հաղորդում է Ռիա Նովոստի-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում