Ո՞վ կընտրվի Երևանի քաղաքապետ․ հայտնի են նախնական արդյունքները․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր.

  1. «Քաղաքացիական պայմանագիրը»․
  2. «Ազգային առաջընթացը»
  3. «Մայր Հայաստան» դաշինքը
  4. «Հանրապետությունը»
  5. «Հանրային ձայնը»

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը:

Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ.

  • ՔՊ – 24 մանդատ
  • «Ազգային առաջընթաց» – 14 մանդատ
  • «Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ
  • «Հանրապետություն» – 8 մանդատ
  • «Հանրային ձայն» – 7 մանդատ

Այսպիսով քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է, որ ուժերը միմյանց հետ համագործակցեն։

Share This Article