Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը վաճառքի է հանել Փասիֆիկ Պալիսեյդս թաղամասում գտնվող իր հսկայական առանձնատունը: Այս մասին օգոստոսի 10-ին գրել Է TMZ-ն։
7 ննջասենյակ եւ 9 սանհանգույց ունեցող բնակտարածքի արժեքը դերասանը գնահատել է 30 մլն դոլար: Նշենք, որ Աֆլեքն առանձնատունը ձեռք էր բերել 2018 թվականին՝ 19,25 մլն դոլարով:
Ավելի վաղ Բեն Աֆլեքը եւ նրա կինը ՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, տեղափոխվել էին ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերին պատկանող առանձնատուն: Զույգն այն չի գնել, միայն վարձակալել է։ Նշենք, որ Փաքերը տարիներ առաջ առանձնատունը գնել էր 60 միլիոն դոլարով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում