Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 40 տարեկան է։
Սեպտեմբերի 9-ին լայնամասշտաբ միջոցառումներով, մեծ շուքով նշվեց համազգային նշանակություն ունեցող, թե՛ ճարտարապետական, թե՛ շինարարության ծավալների, և թե՛ ֆունկցիոնալ իմաստով Հայաստանում եզակի այս կառույցի 40-ամյակը։
Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարևորելով մեր երկրում տեղի ունեցող մարզական, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման գործում Մարզահամերգային համալիրի ունեցած դերը, հանդես եկավ որպես «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր։
Տոնական գեղեցիկ օրը սկսվեց առավոտյան 12-ից՝ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Դրան հաջորդեցին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված վազքի մարաթոնը, համալիրի հարակից այգու պիկնիկը, որն ուղեկցվեց սիրված երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրով, երեխաների համար կազմակերպված հետաքրքիր, զվարճալի և ուսուցողական միջոցառումները, հայկական ֆուտբոլի վետերանների և հանրային դեմքերի՝ երգիչների, քաղաքական, հասարակական գործիչների ֆուտբոլային խաղը։ Տոնական տրամադրությունն ամբողջացավ hամալիրի շուրջ երեկոյան շուրջպարով։
Համալիրն ի սկզբանե համազգային նշանակության կառույց է եղել, իր հարկի տակ ընդունել է նաև միջազգային մի շարք միջոցառումներ, մրցաշարեր։
Fast Bank-ում համոզված են, որ 40-ամյակի միջացառումները ևս մեկ անգամ կընդգծեն համալիրի կարևորությունն ու հետագա զարգացման, շենքի արդիականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում