Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան: Այս մասին առաջարկվող փոփոխությունները Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ սահմանվել է նոր կարգ, անփոփոխ դրույքներ, ըստ որի՝ առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, երկրորդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, երրորդինը՝ 25 հազար դրամ, չորրորդինը՝ 30 հազար դրամ, հինգերորդ և բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ: Միջին որակավորման գնահատականի (ՄՈԳ) հիման վրա սահմանվելու են նաև գործակիցներ: 60-70,9 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք 3 գործակից, 71-ից մինչև 79,9-ի դեպքում՝ 4 գործակից, 80 տոկոսի և բարձրի դեպքում՝ 5 գործակից:
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում