Փողերի լվացման սխեմայով մանկապարտեզը դարձրել են սրճարան, Կասկադում է գտնվում. Աննա Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի 24 մանկապարտեզի վերաբերյալ ի հայտ է եկել մի տեղեկատվություն, որի համաձայն՝ նախնական տվյալներով՝ դրանք օտարվել են մասնավոր անձանց: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանկապարտեզների օտարման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով որ երկու ուղղությամբ է աշխատանք իրականացվում:

«Առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են, և այս պահի դրությամբ Դատախազությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 4 մանկապարտեզի՝ թիվ 132, 147, 159, 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր-մանկապարտեզի օտարման կապակցությամբ պետական շահերի հայց է ներկայացվել դատարան: Պետական շահերի հայցից բացի՝ այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով