Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե 3 անգամ ավելացել է

1 Min Read

Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ավելացել է 13 տոկոսով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

«ԵԱՏՄ երկրներում ապրանքների փոխադարձ առևտուրը դրական դինամիկա է արձանագրում։ 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` ԵԱՏՄ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 13%–ով։ ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության մեջ փոխադարձ առևտրի շրջանառության մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13–18%-ով»,–ասել է նա։

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանն ավելացրել է արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 3 անգամ, Ղազախստանը՝ 37 տոկոսով, Ղրղզստանից ԵԱՏՄ շուկա մատակարարումների ծավալը պահպանվել է նախորդ տարվա մակարդակին՝ ավելանալով ընդամենը 0,4 տոկոսով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով