Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում բացի ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունք ունեն այլ երկրի քաղաքացիություն ունեցող 14 հազար 839 մարդ։ Այս մասին Banksnews.am-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությանՄիգրացիայի ծառայությունից։
Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող, համայնքային պետական ռեգիստրում առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող և քվեարկության օրը 18 տարին լրացած անձինք ունեն քվեարկության իրավունք։
Այսպիսով՝ Երևանում ընտրելու իրավունք ունեն․
- ՌԴ քաղաքացիներ՝ 10 303-ը
- Սիրիա՝ 883
- Իրանի՝ 775
- Վրաստանի՝ 337
- Լիբանանի՝ 253
- Ուկրաինայի՝ 300
- ԱՄՆի՝ 290
- Հնդկաստանի՝ 86
- Քաղաքացիություն չունեցող անձ՝ 122
- Ադրբեջան՝ 223 (90-ականների փախստական հայեր)