HSBC-ն աջակցում է մալայզիական բարձր տեխնոլոգիական տնտեսության ձևավորմանը 

2 Min Read

HSBC Մալայզիան հիմնել է «նոր տնտեսության հիմնադրամ», որի արժեքը կազմում է շուրջ $107 մլն։ Այս ֆոնդը նախատեսում է վարկավորել նոր տնտեսության կազմակերպություններին՝ ստարտափներին և բարձր տեխնլոգիական ընկերություններին։

HSBC new economy Foundation-ի ստեղծման մասին հայտարարվել է բանկի՝ Մալայզիայում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված երկրորդ միջոցառման ժամանակ, որը կրում էր «թվային տնտեսության միջոցով կայուն զարգացման արագացում՝ երկարաժամկետ ապագայի ձևավորում» խորագիրը:

Ըստ հայտարարության՝ հիմնադրամն առաջին հերթին կաջակցի բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների և սկսնակ ստարտափների վարկավորմանը և դրանից հետո նրանց, որոնք օգտվում են Մալայզիայի աճող թվային տնտեսության հնարավորություններից: HSBC-ն շարունակելու է առաջարկել շրջանառու միջոցների, գանձապետարանի, վճարումների և կանխիկ գործարքների կառավարման լուծումներ՝ տարբեր փուլերում ձեռնարկությունների կարիքները բավարարելու համար:

HSBC Malaysia-ի գլխավոր գործադիր տնօրեն Օմար Սիդիկն ասել է, որ Մալայզիան իրեն դասում է ASEAN-ի ծաղկող ստարտափ էկոհամակարգի առաջնագծում՝ կենտրոնանալով երկրի զարգացման վրա ՝ որպես տարածաշրջանում բարձր արդյունավետությամբ բիզնեսի կենտրոն:

«Մենք դրական ենք վերաբերվում Հարավային և Հարավարևելյան Ասիայի նոր տնտեսություններին, և որպես խումբ՝ մենք կրկնապատկում ենք մեր աջակցությունը տնտեսության նոր խաղացողներին: Ամբողջ աշխարհում բանկային ոլորտում ներդրել ենք  $2 մլրդ  ՝ մեր թվային հնարավորությունները բարելավելու և մեր հաճախորդներին աջակցելու և ավելի շատ լուծումներ մշակելու համար»,- ընդգծել է նա:

Օմար Սիդիկի պնդմամբ՝ իրենք լիովին ակնկալում են, որ նոր տնտեսության ձեռնարկություններն ավելի նշանակալի դեր կխաղան առաջիկա տարիներին Մալայզիայի տնտեսական աճի և բարգավաճման խթանման գործում:


Որոնք են աշխարհի խոշորագույն բանկերը 2023 թվականին. Թոփ 10


HSBC new economy Foundation-ը, որն իր տեսակի մեջ առաջինն է Մալայզիայում, նպատակ ունի այս արագ զարգացող նորարարական ընկերություններին ֆինանսական լուծումներ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց աճի հաջորդ փուլը: Մալայզիայի ստարտափ էկոհամակարգի զարգացումը երկրի երկարաժամկետ նպատակներից մեկն է: Մասնավոր հատվածի և կառավարության տարբեր նախաձեռնությունները վկայում են երկրում ստարտափների զարգացմանն աջակցելու հանձնառության մասին և կենտրոնանում են Մալայզիան դինամիկ զարգացող թվային երկրի վերածելու վրա: Սա ներառում է ընդլայնված ֆինանսավորման, թվայնացման դրամաշնորհների և կարողությունների զարգացման ծրագրերի տրամադրում, որոնք կարևոր նշանակություն կունենան մալայզիական ստարտափների դիրքերը համաշխարհային հարթակում բարձրացնելու գործում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով